Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված տվյալների համաձայն՝ Ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը Ֆրանսիայում հաղթել է Եվրախորհրդարանի ընտրություններում՝ հավաքելով ձայների 23,31 տոկոսը։
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հավաքել է ձայների 22,41 տոկոսը՝ գրավելով երկրորդ տեղը։