«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է երկու պաշտպանների մասին, որոնց դեմ ամենադժվարն է խաղալ:
«Ջորջիո Կյելինի և Սերխիո Ռամոս. Նրանք ֆիզիկապես ուժեղ են։ Նրանք գիտեն խաղի բոլոր նրբությունները, միշտ վստահ են իրենց վրա, և միևնույն ժամանակ միշտ խաղում են ժպիտը դեմքին։ Նրանց դեմ խաղալը դժվար է, բայց միշտ հաճելի է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bayern and Germany-ին:
Լևանդովսկին Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում 33-ամյա լեհ հարձակվողը մասնակցել է Բունդեսլիգայի 15 հանդիպման, դարձել 16 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։