Գովազդ

Լյուկա Պուին դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ

Ամենադիտվածներ

Լյուկա Պուին դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ

Ֆրանսիացի թենիսիստ Լյուկա Պուին դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում Պուին 7:6 (7:4), 6:3, 6:7 (2:7), 6:4 հաշվով հաղթել է Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչին:

Հանդիպումը տևել է 3 ժամ 6 րոպե: Ֆրանսիացին 14 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ թույլ տվել և 3 բրեյք փոինթ իրացրել`14-ից:

Պուիի մյուս մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ-Կեյ Նիսիկորի զույգի հաղթողը:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Ռաֆաել Նադալը և Ստեֆանոս Ցիցիպասը:

Ավստրալիայի Բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին:

Գրում է armsport.am-ը։

Ամենաթարմ