Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատի սպա Ջոն Ֆիտցդժերալդը խոսել է տարվող աշխատանքների մասին:
Ֆիտցդժերալդը գլխավորում է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների օպերացիան: Արգենտինացի ֆուտբոլիստն անհետ կորել է Նանտից Քարդիֆ ուղևորվելու ժամանակ:
«Մենք ծովում հայտնաբերել ենք անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ և մի շարք սպիտակ պարագաներ, որոնք եղել են մետաղյա կտորի կողքին»,- հայտարարել է Ֆիտցդժերալդը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նա նաև հայտնել է, որ այդ գոտի փրկարարական խումբ է ուղարկվել:

