UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ իռլանդացի Կոնոր ՄաքԳրեգորը կարող է դուրս գալ ութանկյուն սեպտեմբերի 7-ի մրցաշարում, որը տեղի է ունենալու Աբու Դաբիում։ Նրա խոսքով ՄաքԳրեգորը կարող է փոխարինել Խաբիբ Նուրմագամեդովին կամ Դաստին Պորյեին, եթե մարտիկներից որևէ մեկը վնասվածք ստանա մարտից առաջ։
«Մենք հարցերը քննարկել ենք ՄաքԳրեգորի հետ, նա ուզում է վերադառնալ: Այժմ Կոնորը հետեւում է այն ամենին, ինչ տեղի է ունենում եւ սպասում է սեպտեմբերին: Նուրմագամեդովը եւ Պորյեն կհանդիպեն հիմնական պայքարում, բայց դուք գիտեք, թե երբեմն ինչ է տեղի ունենում այս գործում»։
«Ամեն ինչ հնարավոր է տեղի ունենալ: Կոնորը սպասում է, որ փոխարինելու է նրանցից մեկին», -ասել է Ուայթը:
Այս մասին փոխանցում է sport.ru-ն։

