Ֆրանսիայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի հետ կրկին կապ է հաստատել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Այս մասին գրում է RTL France-ը։
Նշվում է, որ Մակրոնը փորձել է համոզել Մբապեին մնալ ՊՍԺ-ում և չհեռանալ ակումբից։
Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, երբ Մակրոնը կապ է հաստատում Մբապեի հետ։ Սա շարունակվում է 2018 թվականից։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառում, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է չհեռանալ ակումբից ու այդ մասին կհայտարարի մրցաշրջանի ավարտից հետո։