Մադրիդի «Ատլետիկոյի» մարզադաշտը՝ «Մետրոպոլիտանոն» կվերանվանվի, հայտնում է As-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը մարզադաշտի անվանումը վաճառել է Սաուդյան Արաբիայի Riyadh Air ավիաընկերությանը մինչև 2033 թվականը։
Դրա համար մադրիդյան թիմը կստանա 250-ից 300 միլիոն եվրո։
Այժմ մարզադաշտը կկոչվի Riyadh Air Metropolitano:
«Ատլետիկոն» նախկինում մարզադաշտի անվանումը վաճառել է չինական Wanda ընկերությանը և իսպանական Cívitas շինարարական ընկերությանը: