fbpx
Քաղաքականություն

Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները:

«Խաղաղության և միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Ծովինար Վարդանյանը, իսկ Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

ՄԱԿ-ի հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է դարձել պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն անդամակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիային:

Նոյեմբերի 30-ին՝ Վեհաժողովի աշխատանքների վերջին օրը, Հայկ Կոնջորյանն ու Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Ղեկավար խորհրդի նիստին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ