Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացավ Մադրիդի «Ռեալ» – «Բրյուգե» մրցավեճը։
Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեցին հյուրերը, Էմմանուել Դենիսը դարձավ գոլի հեղինակ։ Արդեն 39-րդ րոպեին Դենիսը իր ակտիվում գրանցեց երկրորդ գնդակը՝ առաջ մղելով «Բրյուգեին»։
«Արքայական» ակումբը չընկճվեց ընդունած գնդակներից, ընդմիջումից վերադառնալով 55- րդ րոպեին Սերխիո Ռամոսը կրճատեց հաշվի տարբերությունը։ Կազեմիրոն 85-րդ րոպեին գոլ հեղինակեց, հավասարեցրեց խաղի հաշիվը՝ վճռելով հանդիպման ելքը։ Այսպիսով՝ «Ռեալ Մադրիդ» – «Բրյուգե» մրցավեճում չկարողացան որոշել հաղթողին։
https://m.youtube.com/watch?v=Le63JuPvW58

