Աշխարհ

Մադրիդում բազմահազարանոց հակակառավարական ցույց է անցկացվել

Մադրիդում փետրվարի 10-ին բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած կառավարության հրաժարականը: Նրանք նաև բողոքել են Կատալոնիայի հարցում կառավարության որդեգրած քաղաքականության և Կատալոնիայի իշխանությունների հետ անցկացվող բանակցությունների դեմ:

Բողոքի ակցիան կազմակերպել էր աջ կուսակցությունների կոալիցիան՝ «Ժողովրդական կուսակցությունը», «Քաղաքացիներ» և «Ձայն» կուսակցությունները:

Ցույցին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ