fbpx
Աշխարհ

Մադուրոյի կողմնակիցները գրավել են Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատունը

Ամերիկյան ոստիկանությունը չի կարողացել ստիպել Վենեսուելայի օրինական իշխանություններին պաշտպանող ակտիվիստներին, որ նրանք լքեն Վաշինգտոնում այդ երկրի դեսպանատունը: Ոստիկանները դիրքեր են գրավել համալիրի դարպասի մոտ, որը փակված է շղթաներով ու կողպեքներով:

Ոստիկանների մի մասը մտել է դիվանագիտական ներկայացուցչության շենք և բանակցություններ վարել ակտիվիստների, մասնավորապես, Մարա Վերհեյդեն-Հիլլիարդի՝ Քաղաքացիական արդարադատության համար գործընկերության փաստաբանի հետ: Հինգ րոպե տևած բանավեճից հետո ոստիկանությունը հեռացել է շենքից՝ արգելափակելով դրսից մուտքն այնտեղ, իսկ ակտիվիստները վերադարձել են երկրորդ հարկ:

Վենեսուելայի իշխանությունները դեսպանության շենքում ամերիկացի ոստիկանների հայտնվելը գնահատել են որպես միջազգային իրավունքի խախտում: Վենեսուելացի բոլոր դիվանագետներն ԱՄՆ-ն լքել են այս տարվա ապրիլին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ