Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 392 մարդ

Ռուսաստանում դաշնային օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9270 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 միլիոն 814 հազար 558-ի։

Ըստ աղբյուրի՝ առողջացել է 8637 մարդ: առողջացածների ընդհանուր թիվը հասել է 4 միլիոն 436 հազար 583-ի: 1 օրում մահացածների թիվը 392 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 110 հազար 520:

Ամենաթարմ