Բելառուսում մահացած են գտել 28-ամյա երիտասարդ Նիկիտա Կրիվցովին: Հայտնենք, որ Կրիվցովը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից:
Հայտնի է, որ նրա մարմինը հյատնաբերվել է անտառում ծառից կախված վիճակում:
Կրիվցովի կինը ասել է, որ նա տանից դուրս է եկել օգոստոսի 12-ին և այդ օրվանից չի կարողացել կապի դուրս գալ նրա հետ, անգամ հայտնի չէ, թե արդյոք նա մասնակցել է բողոքի ակցիաներին:
Կրիվցովի մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, իսկ կինը հայտնել է, որ ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:
Կրիվցովի մահվան մասին հայտնել է «Հրեշտակ» որոնողափրկարարական ջոկատը, գրում է meduza.io-ն:
https://www.facebook.com/angel.search.by/posts/1651307791695825