fbpx
Աշխարհ

Մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Սինգլթոնը

52 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջոն Սինգլթոնը:Նա մահացել է ԱՄՆ-ում։ Այդ մասին հայտնել է ռեժիսորի ընտանիքը:

12 օր առաջ Սինգլթոնն ինսուլտ է տարել և կոմայի մեջ էր Լոս Անջելեսի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա հարազատների խոսքով՝ Սինգլթոնը կյանքից հեռացել է «խաղաղ, իր ընտանիքի և բարեկամների շրջապատում»:

Ջոն Սինգլթոնը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Փողոցի տղաները», «Կրկնակի ֆորսաժ», «Արյուն արյան դիմաց» կինոնկարները, «Հանցագործությունների ամերիկյան պատմություն», «Կայսրություն» սերիալիները և այլ ֆիլմեր:

Սինգլթոնն «Օսկար» մրցանակի ամենաերիտասարդ անվանակարգորդն է կինեմատոգրաֆի պատմության մեջ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Նա նաև  «Օսկարի» է ներկայացվել լավագույն օրիգինալ սցենարի համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ