Այսօր՝ ապրիլի 18-ին, կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը։
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։
ԿԳՄՍՆ-ն իր վշտակցությունն է հայտնել Մանուկյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին։
Նշվում է, որ նկարչի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:
Ֆերդինանտ Մանուկյանի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։