92 տարեկան հասակում մահացել է ծագումով հայ ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Ժերարը։ Նա մահացել է Փարիզում՝ հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Le Mond-ը։
Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։
Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների` Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։
1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում։ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում։