Օգոստոսի 16-ի առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այս մասին հայտնել է Հոլանդիայի կառավարության տեղեկատվական ծառայությունը: Քրիստինան ծնվել է 1947 թվականի փետրվարի 18-ին:
Մարեյկե անունն ստացած արքայադուստրը արքայադուստր Յուլիանայի և արքայազն Բեռնարդի չորրորդ և ամենակրտսեր դուստրն էր: Ավելի վաղ նա նոր անուն է ընտրել իրեն՝ Քրիստինա:
Նա Հոլանդիայի գործող թագավոր Վիլեմ-Ալեքսանդերի հորաքույրն էր և Բեատրիքս նախկին թագուհու քույրը:
«Մենք վշտացած ենք մեր թանկագին քրոջ ու հորաքրոջ մահվան կապակցությամբ։ Քրիստինան հիանալի մարդ էր և շատ բարի սիրտ ուներ։ Իր երաժշտական տաղանդով նրան հաջողվել է հուզել բազմաթիվ մարդկանց հոգիները: Մենք բազմաթիվ հիանալի հիշողություններ ենք պահպանել նրա մասին»,-նշված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է թագավորական ընտանիքի անունից:
Արքայադուստրը հոլանդական թագավորական ընտանիքի՝ լայն հանրությանն առավել հայտնի անդամներից մեկն էր, քանի որ տակավին երիտասարդ հասակում հրաժարվեց գահի և հասարակայնության ուշադրության կենիտրոնում ապրելու հավակնություններից:
Նա ապրել է ԱՄՆ-ում և Իտալիայում, 1975 թվականին ամուսնացել է և երեք երեխա է ունեցել: 1996 թվականին ամուսնալուծվել է: Արքայադստերը հրաժեշտի փակ արարողությունը տեղի կունենա Նորդեյնդե պալատում: