Կյանքի 93-րդ տարում մահացել է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին, գրում է Kathmandu Post՝ տեղական թերթը՝ հղում անելով վարչապետի ընտանիքի մի աղբյուրին:
Քաղաքական գործիչը մահացել է Նեպալի մայրաղաքաք Կատմանդուի իր նստավայրում: Գիրին տառապում էր լյարդի քաղցկեղից:
Գիրին երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1960 թվականի թագավորական հեղաշրջումից հետո՝ դառնալով առաջին պաշտոնյան այդ պաշտոնում: Այնուհետև նա երկու ժամկետ պաշտոնավարել է որպես երկրի նախարարների խորհրդի նախագահ: