Կյանքին 63 տարեկան հասակում հրաժեշտ է տվել հայտնի երգիչ ու երգահան Նիկոլայ Արությունովը։
Այս մասին հայտնել է RIA-ն։
Արությունովի ծննդավայրը Մոսկվան է։
Նա հանդես է եկել մի շարք ժանրերում՝ ռոք, ծանր ռոք, բլյուզ և այլն։
Արությունովը ստեղծել է Лига Блюза, Четверг Арутюнова, Николай Арутюнов & The Blues Barbarians, Арутюнов & Quorum, The Booze Band, Funky Soul երաժշտական խմբերն ու հանդիսացել է դրանց մենակատարը։