Ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ 88 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոն։
Իսպանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է եկել 1953-1971 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 600 հանդիպում և դարձել 182 գոլի հեղինակ։
Խենտոն աշխարհի միակ խաղացողն է, որը վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։
Նաև Մադրիդի «Ռեալի» կազմում նա 12 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը, իսկ 1960 թվականին օգնել թիմին նվաճել Միջմայրցամաքային գավաթը։
Ընդհանուր առմամբ, Խենտոն մադրիդցիների հետ նվաճել է 23 գավաթ, ինչը ակումբային ռեկորդ է։ Մարսելոն այս շաբաթ կարողացավ հասնել նրան տիտղոսների քանակով։