Մահացել է ռեգգի կատարող Ջոզեֆ «Ջո Մերսա» Մարլին՝ Սթիվեն Մարլիի որդին եւ ռեգգի երաժիշտ Բոբ Մարլիի թոռը։ Այս մասին գրում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երգիչը կյանքից հեռացել է 31 տարեկանում։ Աղբյուրների համաձայն՝ կատարողը մահացել է դեկտեմբերի 27-ին, պատճառը նրա առողջական վիճակն է՝ կապված ասթմայի հետ։
Այլ մանրամասներ հրապարակումը չի հայտնում։
Ջոզեֆ Մարլին իր բեմական դեբյուտը կատարել է 2014 թվականին։