fbpx
Աշխարհ

Կապիկի ծաղիկով վարակված մարդկանց մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ

Մարդկանց մոտ կապիկի ծաղիկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 92-ի, մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կապիկի ախտանշանները վերանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան:Մարդկանց վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան տասնյակ երկրներում: Այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Իսպանիայում:

ԱՀԿ-ն դեպքերի մասին հաղորդումներ է ստացել 12 ոչ էնդեմիկ երկրներից, ևս 28 դեպք գտնվում է հետազոտության փուլում։

«Մինչ օրս այս հիվանդության հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ