ԱՄՆ-ում ապաստան գտած թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, իրականում չի մահացել։
Այս մասին TASS-ին հայտնել է գյուլենական աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Oda TV-ն տեղեկություն էր տարածել, որ Գյուլենին Փենսիլվանիայում թունավորել են։
Այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել ոչ Գյուլենի ստեղծած «Ոսկե սերունդ» կազմակերպությունից, ոչ էլ Փենսիլվանիայի Ոստիկանությունից։