Պաշտոնական․ Վան Բրոնկհորստը՝ Ռեյնջերսի գլխավոր մարզիչ

Ամենադիտվածներ

Պաշտոնական․ Վան Բրոնկհորստը՝ Ռեյնջերսի գլխավոր մարզիչ

Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել։

Սակայն արդեն հայտնի է դարձել, որ «Ռեյնջերսի» ղեկը ստանձնում է հոլանդական ֆուտբոլի աստղերից Ջովանի վան Բրոնկհորստը, որը նախկինում հաջողությամբ մարզել է «Ֆեյենորդը»։

Այս մասին տեղեկանում ենք շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Բրոնկհորստը նախկինում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ռեյնջերսում»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ