ՄԵյսի Ուիլյամս կստանձնի Ջուլիուս Բերգի «Սեփանականատերերը» ֆիլմի գլխավոր դերը: Ուիլյամսը կխաղա մի երիտասարդ կնոջ դերում, ով ապրում է Անգլիայի գյուղերից մեկում և մի օր հայտնվում է մի մղձավանջի մեջ, որտեղ իր զուգընկերը և նրա ընկերը պատրաստվում են գողություն կատարել, սակայն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
Բերգը և Մաթյու Գոմպելը գրել են սցենարը մի կատակերգական գրքի հիման վրա:
Ֆիլմի նկարահանումները նախատեսում են սկսել Կենտում՝ Լոնդոնին մոտիկ մի պալատում:
Ուիլյամսը հիմնականում հայտնի է կինոսերներին որպես Արյա Ստարկ «Գահերի խաղ»-ը ֆիլմից: Բերգը նշել է, որ շատ ուրախ է, որ Ուիլյամսը միանալու է իր թիմին: «Նրա արդեն իսկ ունեցած մեծ փորձը շատ կօգնի իր դերը պրոֆեսիոնալ խաղալու գործում: Բացի տաղանդավոր դերասան լինելը, նա նաև օժտված է խորը մարդասիրությամբ»,- ասել է Բերգը:
Աղբյուրը՝ Hollywoodreporter
Թարգմանությունը՝ Azat TV
