ՄԱԿ Անվտանգության խորհրդին չի հաջողվել համատեղ հայտարարություն անել Սիրիայի վերաբերյալ

Ամենադիտվածներ

ՄԱԿ-ը ահազանգում է Իսրայել-Լիբանան նոր հակամարտության վտանգի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի դռնփակ նիստի ընթացքում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ հայտարարության ընդունմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ փաստաթղթում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նշվել է «քննադատություն» բառը:

ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել՝ Անկարային կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Ամերիկյան կողմն ավելի մեղմ դիրք է գրավե՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի քայլը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:

Հինգշաբթի տեղի է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ՝ Եվրոպայի խորհրդի հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բելգիայի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();