Խաղաղապահ առաքելությունների ընթացքում տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկությունները զինծառայողներին ուսուցանելու, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու նպատակով ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադում, «GPOI» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են դասընթացներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը։
Դասընթացներին մասնակցել են խաղաղապահ ուժերի բրիգադի սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներ: