Հյուսիսային Մակեդոնիան հայտնել է երկրից ևս 6 ռուս դիվանագետների արտաքսման մասին։
Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԱԳ նախարարության հայտարարությունից։
Նշվում է, որ այդ դիվանագետներն իրականացրել են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործողություններ։
Ըստ այդ հայտարարության՝ դիվանագետները 5 օր ունեն Հյուսիսային Մակեդոնիան լքելու համար։