Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին և գործող մի քանի քաղաքական գործիչներից հետ Է մնացել ժողովրդականության վարկանիշում: Վարկանիշը գլխավորում է Ֆրանսիայի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոն: Այդ մասին, վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները, որն անցկացվել Է Paris Match հրատարակության և Sud Radio ռադիոկայանի համար:
Ինչպես հետևում Է հարցման արդյունքներից, Յուլոյի մասին լավ կարծիք ունի հարցման մասնակիցների 73 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել Է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն (56 տոկոս): Ընդսմին Մակրոնի վերաբերյալ դրական կարծիք ունի հարցվածների 36 տոկոսը, վարչապետ Էդուար Ֆիլիպի վերաբերյալ՝ 47 տոկոսը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարը դարձել Է ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանը (49 տոկոս): Ուշագրավ Է, որ Մակրոնին գերազանցել Է նաև նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին (42 տոկոս): Ժողովրդականության վարկանիշը եզրափակել են Էր դեպարտամենտի խորհրդի նախագահ Սեբաստիան Լեկոռնյուն (11 տոկոս) և Ազգային ժողովի պատգամավոր Ֆաբիեն Ռուսելը (11 տոկոս): Հարցումը հեռախոսով անցկացվել Է փետրվարի 8-ից 9-ը: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1002 մարդ: Վիճակարգական անճշտությունը նշված չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: