Աշխարհ

Մակրոնն առաջարկել է փոխել Շենգենյան համաձայնագիրը

Շենգենյան համաձայնագիրն անհրաժեշտ է վերանայել և այնտեղից բացառել մի շարք երկրներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ ասուլիսի ժամանակ:

«Բաց լինելու համար պետք է սահմաններ ունենալ, ընդունելության համար հարկավոր է տուն, այսինքն՝ պետք են սահմաններ, կանոններ»,- ասել է նա։

Նա նշել է, որ այսօր ամեն բան չէ, որ ստացվում է այնպես, ինչպես պետք է, իսկ Շենգենյան համաձայնագիրն այլևս չի աշխատում։

Մակրոնն ընդգծել է, որ զարգացման քաղաքականությունն ու միգրացիոն քաղաքականությունը պետք է լիովին վերակառուցել։

Պետության ղեկավարը կոչ է արել բարեփոխել Շենգենյան համաձայնագիրը՝ հիմնվելով գաղափարի վրա, որ Եվրոպան պետք է պաշտպանի իր սահմանները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ