fbpx
Լրահոս

Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Լեոնարդո Դի Կապրիոն նկարահանվելու է օսկարակիր վարպետ Գիլերմո դել Տորոյի նոր՝ “Nightmare Alley” ֆիլմում: Նշենք, որ այս անգամ Դի Կապրիոյին բաժին է հասել խաբեբայի դեր, սակայն մենք վստահ ենք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի՝ չէ որ «վատ տղայի» կերպարը (“Catch Me If You Can”) նրան ծանոթ է:

“Nightmare Alley” ֆիլմի հիմքում Ուիլյամ Գրեշեմի համանուն ստեղծագործությունն է: Գլխավոր հերոսը Սթենթոն անունով մի անտուն տղամարդ է, որը ծանոթանում է շրջիկ կառնավալի անդամների հետ: Կառնավալի ամենահայտնի համարը ցուցադրում է մի զույգ: Ամուսիններն այնպիսի մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս հիպնոսացնել հանդիսատեսին և ստեղծել այնպիսի տպավորություն, որ կինը մտքեր է կարդում, բայց իրականում նրանք խաբեբաներ են: Սթենթոնին դուր է գալիս տղամարդու տեղը զբաղեցնելու հեռանկարը և նա ձեռք է բերում հերոսուհու վստահությունը, թունավորում ամուսնուն և ստանձնում նրա տեղը:

Ասում են՝ կյանքը բումերանգ է, և այն, ինչ անում ես, վաղ թե ուշ քեզ է վերադառնում…

Լեոնարդո Դի Կապրիոն հաստատվել է Սթենթոնի դերում, իսկ դել Տորոյին մնում է միայն նրան արժանի խաղընկերներ ընտրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ