Մայիսի 29-ին Աժ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ապարանում Տիգրան Ավինյանի և Աղվան Հովսեփյանի միասին միջոցառումներին մասնակցելու հանգամանքին, ասաց.
«Իրավիճակին իսկապես չեմ տիրապետում և չգիտեմ՝ ինչ հանգամանքներում, ինչ է տեղի ունեցել: Ավելի հստակ ու որոշակի պարզաբանում ստանալու համար առաջարկում եմ դիմել փոխվարչապետի գրասենյակ, ինչպես նաև մարզպետարան»:
Լրագրողների այն հարցին, թե ինչու Մակունցը չի դիմել, միթե նրան չի հետաքրքրում այդ հանգամանքը, պատգամավորն պատասխանեց, որ չի դիմել, որովհետև զբաղված է եղել իր գործերով:
