ՄԱԿ-ը պատասխանել է զենքի վաճառքի վերաբերյալ Թրամփի որոշմանը

Հրապարակող՝

1548658835-3964

Ամենադիտվածներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրն անվանել է տվյալ ոլորտում վերահսկողության գլոբալ գործիքամիջոց։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան համաձայնագրից դուրս գալու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։

Գուտերեշը պայմանագիրը զգալի ձեռքբերում է անվանել՝ զենք վաճառելու շրջանակում պատասխանատվությունն ապահովելու համար։

Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ «դա հատկապես կարևոր է ներկայում, երբ մենք տեսնում ենք աճող միջազգային լարվածություն և զինանոցների մոդեռնիզացման նկատամամբ հետաքրքրության ընդլայնում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

Ամենաթարմ