fbpx
ՏՏ

ՄԱԿ-ը որոշեց Zangi-ն տարածել ամբողջ աշխարհում․ հավելվածի հիմնադիր

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է 2021-ի ընթացքում հավելվածի գրանցած հաջողությունների մասին։

«Անցած 2021-ը իր դժվարություններով հանդերձ Zangi-ի համար հաջողված տարի էր։

Մասնավորապես գրանցեցինք հետևյալ հաջողությունները՝

– ՄԱԿ-ը որոշեց Zangi-ն իր ստեղծվելիք կրիպտոարժույթի հետ միասին տարածել ամբողջ աշխարհում։ Zangi-ին ընտրեցին այն պատճառով, որ նա լավագույնն է կարողանում աշխատել վատ ինտերնետների պայմաններում։ Եվ կկարողանա ապահովել կապ նույնիսկ աշխարհի ամենաչզարգացած տարածքներում։

– Տարբեր երկրների կառավարություններ Zangi-ի օգտագործման պիլոտային տարբերակներից սկսեցին անցում կատարել երկարատև օգտագործման։

– Հայաստանում սկսեցինք պրոյեկտ, որի իրականացումից հետո երկրի անվտանգության մակարդակը կբարձրանա առնվազն մեկ մակարդակով։ Մանրամասները կհայտնենք լայվ գնալուց հետո։

– Zangi-ի անվճար տարբերակը շարունակեց գրանցել հաջողություններ աշխարհի տարբեր մասերում։ Հատկապես ունեցանք լրիվ օրգանիկ աճ Լատինական Ամերիկայի երկրներում։

– Տեխնոլոգիական տեսակետից հասանք նոր աննախադեպ բարձունքների։ Եվ ունենք աշխարհի մասշտաբով ամենահզոր տեխնոլոգիական թիմերից մեկը։

– Մոբայլ ծրագրավորման մեջ կատարեցինք ինովացիոն թռիչք։ Հիմա Zangi-ի ծրագրավորողների թիմը գրում է մեկ կոդ կամ Swift-ով կամ Kotlin-ով և նա կարողանում է աշխատել անկախ նրանից դա iOS է թե Android։ Սկսել ենք JavaScript-ի ադապտացիան։

– Վերջապես 3 տարի ծրագրավորելուց հետո թողարկեցինք մեր սեփական Zangi Media Server-ը։ Սա ոչ միայն նոր սերնդի սերվեր է, որը իր մեջ ներառում է Web, Amazon S3, Openfire և Asterisk սերվերների ֆունկցիոնալությունը, այլև տասնապատիկ արագ է աշխատում օրինակ նույն Jetty-ից։ Սրանով Zangi-ն դասվեց աշխարհի այն հազվագյուտ ընկերությունների դասին, որոնք աշխատում են իրենց սեփական Back-End համակարգերով։

Այս ամենով հանդերձ մենք նախապատրաստություն ենք տեսնում 2022-ի մեծ թռիչքի», – Գրել է Մարտիրոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ