Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 8 խախտում է հայտնաբերել

Սեպտեմբերի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ  դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։

«ՔՏՀԱՏՄ տրանսպոտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կշարունակվեն»,- ասվածէ  հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ