fbpx
Աշխարհ

Մալայզիայի նախկին վարչապետը մեղավոր ճանաչվեց կոռուպցիոն 7 գործերով

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը ( 2009-2018թթ ) մեղավոր է ճանաչվել դատարանում՝ իրեն ներկայացված բոլոր 7 մեղադրանքներով։

Բոլոր դեպքերում Ռազակը մեղադրվում է միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործերում, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ Ռազակը կարող է ազատազրկվել տասնամյակներով։

Ըստ աղբյուրի՝ նախկին վարչապետը չի ընդունում իրեն առաջադրված ոչ մի մեղադրանք ու պնդում է, որ բողոքարկելու է վճիռները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ