Աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն Մալխաս Ամոյանն իր հաղթանակը նվիրել է հայ և եզդի ազգերին։ Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում ու նշել.
«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։ Շնորհակալ եմ բոլորին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է»։
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։