«Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել Վիդալի ներկայացուցիչների հետ: 31-ամյա կիսապաշտպանը կողմ է Պրեմյեր լիգա տեղափոխվելուն:
Ավելի վաղ Վիդալը հայտարարել էր, որ ստիպված կլինի նոր ակումբ փնտրել, եթե շարունակի խաղաժամանակ չստանալ «Բարսելոնա»-ի կազմում։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վիդալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ հիմնականում դուրս գալով փոխարինման: 31-ամյա կիսապաշտպանը աչքի է ընկել 4 գոլով և 1 գոլային փոխանցմամբ: