fbpx
Իրավական
20:15 01/12/2019

Հայտնի է՝ երբ է հրապարկվելու Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդության որոշումը կհրապարակի դեկտեմբերի 4-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոստանյանի պաշտպաններց Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:

Գևորգ Կոստանյանը, որը հայտնում է, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:

Աղբյուրը՝ News.am 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ