Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ: Սա ԱՊԼ-ի երկրորդ տուրի վերջին հանդիպումն էր:
Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում ու ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց Անտոնի Մարսիալը:
Երկրորդ կեսում «Վուլվերհեմփթոնը» վերականգնեց հաշվի հավասարությունը: Չափազանց գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ռուբեն Նևեշը:
«Յունայթեդը» կարող էր հաղթանակ կորզել այս խաղից, բայց 68-րդ րոպեին Պոլ Պոգբան չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:
Այս խաղից հետո «ՄՅՈւ»-ն 4 միավորով 4-րդ տեղում է: «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով 13-րդն է:
https://www.youtube.com/watch?v=yx7rgM6SUr4