fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին փոխարինող է գտել Դե Բրույնեին

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է հաջորդ ամառ ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսին գնելու տարբերակը, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում»: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով լրագրող Քրիստիան Ֆոլքին։

Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» հոլանդացի ֆուտբոլիստին տեսնում են որպես 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինող։ Ընդգծվում է, որ անգլիական ակումբը կարող է մրցակցել «Բավարիայի» և «Լիվերպուլի» հետ։

Այս մրցաշրջանում Սիմոնսը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ