Գյումրիի 7 մանկապարտեզներ, որոնք պատրաստակամություն էին հայտնել վերսկսել իրենց գործունեությունը, նորից դադարեցրել են աշխատանքները: Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը փաստեց, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի աճը մտահոգություն է առաջացրել ծնողների մոտ:
«Ես այժմ ընդունել եմ տնօրենների դիմումները, որով նրանք հիմնավորում են, որ ծնողների մոտ կա մտավախություն, դրանով պայմանավորված չեն ցանկանում երեխաներին բերել մանկապարտեզ: Հաստատություններից մեկի տնօրենն էլ իր դիմումի մեջ նշել էր նաև «կավասակի» կոչվող հիվանդության մասին:
Տեղեկությունների տարածումը նույնպես իր ազդեցությունը թողնում է մանկապարտեզների աշխատանքների վրա: Դադարեցնում ենք աշխատանքները մնչև հունիսի 13-ը, տեսնենք թե հետո պարետատունը ինչ որոշում կհարապարակի ըստ այդմ էլ կառաջնորդվենք»,- նշեց Շ. Ալեքսանյանը:
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: