Արցախի հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն

Հրապարակող՝

Հայտարարվել են ԿԳՄՍ ոլորտի մեծ թվով շինարարական մրցույթներ․ նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ երկրի հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատել Կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով:

Այսօր այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն` նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:

Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի հայտերը պետք է ԱՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/598457187518325

Ամենաթարմ