fbpx
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարողները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում

Շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դեկտեմբերի 21-ից սկսած բողոքի ակցիաները։

Այսօր արդեն բողոքի ակցիա իրականացնող Էջմիածինցիներին է միացել նաև «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը, բողոքի ակցիա է իրականացվում Երևանում։ Նախորդող օրերին ակցիայի մասնակիցները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը։

Քաղաքացիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց, ապա շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ