fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը.

«Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետ: Թե´ առաջնային, և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»:

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ասաց, որ այդ եզրակացությունը առ ոչինչ է, քանի որ կազմվել է օրենքի խախտմամբ «Հանձնաժողովի նախագահ կոչված անձնավորությունը, որը ստորագրել է այդ եզրակացությունը, եղել է առողջապահության փոխնախարարը։ Ստորագրման պահին նա ազատված է եղել աշխատանքից։ Պաշտպանական կողմը բարձրաձայնել է` նման պայմաններում անթույլատրելի է, որ դա լինի իրավաչափ փաստաթուղթ»,-հավելեց նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ