Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին՝ գործը դռնփակ քննելու` հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում պարունակվում են ռազմական գաղտնիք համարվող տեղեկություններ, և դրանց չհրապարակումը բխում է պետական շահերից։
«Փաստինֆո»-ի թղթակիցը նիստերի դահլիճից հայտնում է, որ դատարանը որոշեց այդ միջնորդությանը կանդրադառնա այն ժամանակ, երբ գործով դատական քննություն կնշանակվի, իսկ այսօրվա` կալանքի հիմնավոր լինել-չլինելու քննությունը ապացույցների ուսումնասիրման հետ որևէ կապ չունի:
Երևանի կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությունը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ վատառողջ լինելու պատճառով: Ներկա են պաշտպանն Քամալյանը, Բաղդասարյանը, ինչպես նաև` Գրիգորյանի կին Նազիկ Ամիրյանը, ով այս գործով եւս մեղադրյալ է: