Սպորտ

Կասիլյասը կավարտի կարիերան. AS

Իկեր Կասիլյասը ստիպված է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:

Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը՝ հղում կատարելով սրտաբան Խուան Անտոնիո Կորբալանին:

Կորբալանը տեղեկացրել է, որ ստենտավորումից հետո Կասիլյասը չի կարողանա խաղադաշտ վերադառնալ:

«Իկերը կարող է նորմալ կյանքով ապրել, բայց չի կարողանա պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով զբաղվել»,- ասել է բժիշկ Կորբալանը:

Հիշեցնենք, որ Կասիլյասը մարզման ժամանակ սրտի հատվածում սուր ծակոցներ է զգացել, ինչից հետո հոսպիտալացվել և վիրահատվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ