fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերության գույքի վրա դրված կալանքը վերացվեց. գույքը կհանվի աճուրդի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը և որոշում կայացրեց վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ ՊԵԿ–ի կողմից այն իրացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեից գրություն էր ուղարկվել դատարան այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ն աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում: Նամակում շեշտված էր, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ամբողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ