Դատարանը որոշեց, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Այսօրվա մեկնարկած դատական նիստի ընթացքում խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
«Անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժում է պաշտպանների միջնորդությունը»,- նշեց դատավորը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատարան չէր ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով:
Դատավորը նաև հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվում է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12-ին։