fbpx
Քաղաքականություն

Սեյրան Սարոյանը վստահ է, որ Մանվել Գրիգորկյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել:

«Մի հատ Մանվել էր, համ ԳԱԻ պետ էր աշխատում, համ գեներալ: Մանվելի «չեպե»-ն մենակ էն ա եղել, որ տեսնում էր՝ մեկը «նարուշենի» է անում, բռնում ավտոյի «զալատիկներն» իջացնում էր: Մանվելն ինքն իրեն վերապահել էր, որ դու խախտում չանես»,-ասաց նախկին պատգամավորը

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված սեփականության վկայականներին, որոնք վերադարձվել են համայնքին, Սեյրան Սարոյանն ասաց, որ այդ ամենը դատարանում կպարզվի, թե ումից են առել, փող վերցնողն ով է և այլն:

Սարոյանը նշեց, որ այս պահին չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ: Նա հաստատեց, որ Մանվել Գրիգորյանի հարցով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Որպեսզի էդ մարդը բերդում չմեռնի ու ամբողջ աշխարհում խայտառակ լինենք: Ասենք, Մանվելը բերդում չեղավ, գնաց իրանց տուն, ո՞ւր պետք է փախնի, կարո՞ղ է փախնի երկրից: Վարչապետն էլ ասեց՝ գեներալ ջան, կա քննություն, կա բժշկություն: Եթե կտեսնեն, որ իրոք վատ ա, կփորձենք այդ հարցին ուրիշ ձևի լուծում տանք»:

Դիտարկմանը, որ օրինակ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանն ու մյուսները ազատության մեջ լինելով փախել են, Սեյրան Սարոյանն ասաց. «Նրանք չեն փախել, գնացել չեն եկել»:

Նա նշեց, որ այդ հարցերն իրենց պետք է տալ. «Եթե մեղավոր չի, ինչի՞ է փախել: Ուրեմն մեղավոր է»:

Նա վստահություն հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը չի փախչի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ